Կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ է գրանցվել՝ 771 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ է գրանցվել՝ 771 նոր դեպք
Հայաստանում հունիսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 771 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 22488 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 102 736 (մեկ օրում արվել է 2336 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10625 (ավելացել է 221-ով)։
Վերջին տվյալներով ապաքինվել է 11335 անձ` վերջին մեկ օրում 538 անձ:
Ընդհանուր առմամբ, 397 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 131 է: