Այս դահլիճում ես թույլ չեմ տալու օրենքի խախտումներ, հերիք եղավ, բոլ եղավ․ Մարությանը անջատել տվեց Թեհմինա Վարդանյանի խոսափողը (Տեսանյութ)
Այս դահլիճում ես թույլ չեմ տալու օրենքի խախտումներ, հերիք եղավ, բոլ եղավ․ Մարությանը անջատել տվեց Թեհմինա Վարդանյանի խոսափողը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստի ժամանակ կարգադրեց անջատել «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի բարձրախոսը՝ դիմակով ելույթ ունենալուց հրաժարվելու պատճառով:
Ելույթի սկզբում քաղաքապետ Հայկ Մարությանը խնդրեց ավագանու անդամին դիմակ դրած ելույթ ունենալ, ինչին ի պատասխան ավագանու անդամն ասաց, որ դիմակով չի կարողանում խոսել: Հայկ Մարությանը ասաց, որ Վարդանյանը վտանգի տակ է դնում այդտեղ գտնվող մարդկանց առողջությունը:
Այնուհետև քաղաքապետը կարգադրեց անջատել Թեհմինա Վարդանյանի խոսափողը։
«Խոսափողը անջատեք, ես չեմ թողնելու այս դահլիճում օրենքի խախտմամբ ելույթ լինի: Ձեր նմանների պատճառով այն վիճակն է, որ մարդիկ գիտեն նորմալ է՝ ի՞նչ է նշանակում սա:
Պարետի որոշում կա, փոխանակ դուք հորդորեք, որ մարդիկ դիմակ հագնեն, գալիս եք այստեղ հանում եք: Այս դահլիճում ես թույլ չեմ տալու օրենքի խախտումներ, հերիք եղավ, բոլ եղավ»,- ասաց Մարությանը:
Տեսանյութը ստորև