Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլ պաշտոնատար անձանց դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Քրեական գործը հարուցվել է պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա։
Զինվորական քննչական կայազորային 4-րդ վարչությունում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով ( Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը, դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը )։
NEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց, որ նշված քրեական գործով Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող, այլ դատավարկան կարգավիճակ ունեցող որեւէ անձ չկա: Նախաքննությունը շարունակվում է: