Մամուլ

Բժիշկն ասաց՝ ո՞ւր ես բերել, թող մեռներ, բժիշկներս կվարակվեն. կորոնավիրուսից մահացած կնոջ հարազատները բողոքում են

Բժիշկն ասաց՝ ո՞ւր ես բերել, թող մեռներ, բժիշկներս կվարակվեն. կորոնավիրուսից մահացած կնոջ հարազատները բողոքում են

News.am-ը գրում է․ Երկու օր առաջ «Գյումրի» ԲԿ-ում կորնավիրուսի հետևանքով առաջացած երկկողմանի թոքաբորբից մահացած՝ 66-ամյա կնոջ հարազատները բժիշկներին են մեղադրում կատարվածի համար։ 

Նրանք նաև հերքում են Գյումրու Միջազգային կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի պնդումը, թե իրենք գրավոր հրաժարվել են կնոջը թեստավորելուց, թեև չեն հերքում, որ կինը հրաժարվել է թեստավորվելուց։

Հանգուցյալի  ամուսինը՝ Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Տեր Եզնիկ քահանա Գալստյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց. «Երբ մենք գնացինք պոլիկլինիկա  մեր թոքերի ռենգտենին՝  ես, աղջիկս, կինս,  մեր ջերմությունը չափեցին  հենց դռան մոտ, ես ջերմություն չեմ ունեցել, աղջիկս ջերմություն չի ունեցել  դա հինգշաբթի օրն է եղել, ամսի 11-ին ,  կինս ՝ 37.3:

Սկզբից կինս ռենտգեն անցավ,  հետո մենք: Այդ ժամանակ մեզ չեն առաջարկել թեստավորվել։ Հաջորդ օրը մեր ռենտգենի պատասխաններն ասում են, որ ինձ մոտ բան չկա,  աղջկանս մի փոքր  եղել է, լավացել է արդեն,   Էմման ՝ կինս թոքաբորբ է, դա ասում է մեր ընտանեկան բժշկուհին»: 

Այնուամենայնիվ, Տեր Եզնիկ քահանա Գալստյանի խոսքով՝ բժշկուհին չի ասել, որ կնոջ մոտ երկկողմանի թոքաբորբ է, և թե որքան լուրջ է նրա վիճակը։

«Նա առաջարկեց կնոջս հոսպիտալացնել, ես էլ խնդրեցի տաս  րոպե ժամանակ կնոջս հետ քննարկելու համար:  Ասել եմ՝ Էմմա, հիվանդանոց պառկի ստացիոնար բուժում էղնի, կարող ա հետեվանքներ էղնին , դու սրտի խնդիր ունես, քո մոտ  ուրիշ է, առողջ մարդու մոտ  ուրիշ է։

Ասեց՝ ինձ մի տար ըդոնց ձեռքը մի քից , գուզես, որ ինձ սպանեն՞ . կնոջս խոսքերն են, մի տաս րոպե մենք իրար հետ զրուցել ենք, քցե քաշել ենք , հետո ես նորից զանգել եմ  մեր ընտանեկան բժշկուհուն, ասեցի՝ բժշկուհի ջան,  Էմման էլ համաձայն չի, որ  հիվանդանոց պառկի , թեստավորվի, էդ թեստն էլ ասի, դուք գիտեք հազար բան կպտտվի, կարող է՝ հենց էդ թեստն էլ  տարբեր երկրներից է գալիս, հենց էդ թեստը արդեն էդ վիրուսն ունի, այդ  լուրերը կպպտվին, մարդը կվախենա, չի վստահե, չի ուզե հիվանդանոց գա,  չի ուզե թեստավորվի, դա եղել է հեռախոսազրույց։

Բայց եթե ինձ ասեր, որ կնոջս մոտ երկկողմանի լուրջ թոքաբորբ է, ես այլ կերպ կվարվեի։

Մեր ընտանեկան բժշկին առաջարկեցի,  որ թոքաբորբ կա, դեղեր նշանակեք, քույրին կկանչեմ , կսրսկե տունը: 

Գյումրու Միջազգային կարմիր խաչի անվան պոլիկլինիկա ՓԲԸ տնօրեն Հովհաննես Վարձելյանն էլ նշեց, որ  հինգշաբթի օրը բժիշկը հետազոտել է,  ռենտգեն է անցկացրել,  տեսել է երկկողմանի թոքաբորբ, ասել է, որ խնդիր կա, պետք է թեստավորվի, որից հետո  արդեն բուժման կամ մեթոդիկան  փոխվի կամ  նույնիսկ հոսպիտալացվի, որից հետո  նրանք հրաժարվել են  թեստավորումից,  գնացել են տուն, ասել են՝  մենք տնային բուժում  կանցկացնենք, այնուհետ  շաբաթ  օրն են  դիմել, որ  գնալով վատանում է վիճակը,  հիվանդի  ընտանեկան բժիշկն էլ  առաջարկել է հոսպիտալացում։

Նրանք ևս  մեկ անգամ հրաժարվել  են՝  պնդելով, թե կինն է ասել , որ  ավելի լավ է՝ ես տունը մեռնեմ, քան  հիվանդանոց գնամ: Բժշկուհին փորձել է կանչել  նրանց, որ գրավոր հաստատվի այդ ամենը, որ իրենք հրաժարվում են,  կրկին չեն եկել, երկուշաբթի, երբ հիվանդի վիճակը վատացել է, ծանր վիճակում տեղափոխել են  «Գյումրի» ԲԿ:

Տեր Եզնիկ քահանա Գալստյանի խոսքով՝ հիվանդանոց տեղափոխելուց հետո կնոջ հետ լավ չեն վարվել. «Բժիշկը նշանակեց դեղը, սկսեցինք սրսկել,  իհարկե, մեկ ես էի զանգում, մեկ բժիշկը,  խոսել ենք վիճակի մասին , բոլոր բաների մասին, բայց տեսա,  որ կսրսկենք՝  շարժ չկա, կիրակի երեկոյան վատացավ, երկուշաբթի իրա կամքով  ասեց, շտապօգնություն կանչեք, ես ասեցի՝ հիվանդանոց կտանեն, դու  չես ուզում, պնդեց, որ կանչեք, կանչեցինք, տեղափոխեցին Գյումրի բժշկական կենտրոն:

Կնոջս հետ ես  հասցրել եմ խոսել  էսքան բան. «Շատ  վայրենի էր, Էդ ի՞նչ բժիշկ էր, էդ ինչ ձևի կոկորդս  քերեց այդ  թեստը, որ վերցրել են,  վայրենու  մեկն էր»։  Ինձանից ու աղջկանիցս էլ թեստավորում կատարվեց պոլիկլինիկայում շատ նուրբ, շատ հանգիստ, ինչ-որ վայրենություն են արել, որ  մարդը էդ վիճակին կնկարագրեր, օր թե իրա հետ ինչղ են վարաբերվել թեստավորման ժամանակ: 

Կնոջս մահանալուց հետո եկավ դիահերձարանի մեքենան կնոջս տեղափոխելու համար, մենակ վարորդն էր, եթե կինս վարակված էր, ապա մենք իրավունք էլ պետք է չունենային կպնելու հանգուցյալին, ես եմ նասիլկի պոչը բռնել,  հարազատներիս հետ մարմինը տեղափոխել մեքենա, ու՞ր է օրենքը»,– եզրափակեց նա:

Հանգուցյալի ամուսինը նաև մի դրվագ պատմեց հիվանդանոցից. «Գյումրու հիվանդանոցում էլ ասել են (բժիշկ Իսահակյան)՝ ո՞ւր ես բերել, թող մեռներ, բժիշկներս կվարակվեն»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել