Օգտակար

Գիտնականները պարզել են, որ մայրական կողմի տատիկը ամենակարևոր մարդն է երեխայի կյանքում

Գիտնականները պարզել են, որ մայրական կողմի տատիկը ամենակարևոր մարդն է երեխայի կյանքում: Մայրական կողմի տատիկը երեխայի կյանքում շատ մեծ դեր է խաղում։ Նա ոչ միայն տալիս է երեխային իր փորձը, իմացությունները և սերը, այլ նրա հետ կապն էլ ավելի խորն է։

Ի վերջո, այն ձևավորվում է գենետիկական մակարդակում:

Հայտնի փաստ է` երեխաները ժառանգում են գենետիկան ոչ թե ծնողներից, այլ տատիկներից և պապիկներից, այնպես, ինչպես ծնողներն են ստանում իրենց ԴՆԹ-ն իրենց տատիկներից և պապիկներից։

Այդ իսկ պատճառով հաճախ է լինում, որ երեխաները նման են թվում մեր մահացած հարազատներին։

Մասնագետներն ասում են, որ երեխաները գենետիկական տեղեկատվության մեծ մասը ստանում են մայրական տատիկի կողմից։

Բայց պետք է հաշվի առնել, որ ամեն մարդու մոտ գենետիկան տարբեր է, և ամեն ընտանիք տարբեր տեսակի է լինում։ Երեխան կարող է նման լինել նաև հայրական տատիկին։

Երբ բանը հասնում է գենետիկային, կանխատեսել իրադարձությունների ընթացքը շատ դժվար է։ Բայց կարևորն այն է, որ ծնողները հասկանան, որ իրենց հարազատները մեծ դեր են խաղում երեխայի ճակատագրում, որը մեր օրերում ընդունված է անվանել «էմոցիոնալ ինտելեկտ»։

Մասնագետների խոսքով՝ նույնիսկ այն էմոցիաները, որոնք զգում է տատիկն իր հղիության ընթացքում, կարող է ազդել իր աղջկա երեխայի զարգացման վրա։
Կարևոր է հիշել, որ ընտանիքն ամբողջական մարմին է, որի բոլոր անդամները սերտ կապված են միմյանց հետ։

Գեների և բոլոր այն դրական բաների հետ միասին, որ մենք տեսնում ենք մեր մեջ, մենք փոխանցում ենք մեր երեխաներին և թոռներին մեր հիվանդությունները և վատ սովորությունները, հակումները և կախվածությունները:

Այս ամենից հետո մի բան կարող ենք ասել՝ չի կարելի անզգույշ վերաբերվել մեր ֆիզիկական և հոգեբանական առողջությանը։ Դա անպատասխանատվություն է, որով դուք կարող եք վնասել ոչ միայն ձեզ, այլ նաև հաջորդ սերունդներին։ Այդ իսկ պատճառով հոգ տարեք ձեր մասին, որպեսզի ձեր թոռները նույնպես լինեն ձեզ նման։

Կիսվել