Դատարանում քննվում է Աբրահամ Մանուկյանին կալանավորելու հարցը
Դատարանում քննվում է Աբրահամ Մանուկյանին կալանավորելու հարցը
Armlur.am-ի տեղեկություններով, այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննարկվում է Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու հարցը. նա արդեն 72 ժամ է ձերբակակված է եւ պետք է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվի:
Նշենք, որ քրեական գործում շոշափվում է նաև «Մուլտի գրուպ»- ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի անունը, որոնք կապ ունեն ԲՀԿ- ի կողմից ընտրողներին կաշառք բաժանելու հետ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր քննեց Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազության միջնորդությունն ու ազատությունից զրկելու միջնորդագիրը, ապա քվեարկությամբ հաստատեց։ Գագիկ Ծառուկյանը երեկ և այսօր հարցաքննվել է ԱԱԾ-ում։