Մամուլ

COVID-19-ի հետևանքով հնարավոր է նոր հիվանդություն զարգանա

COVID-19-ի հետևանքով հնարավոր է նոր հիվանդություն զարգանա

Բրիտանական ուսումնական հաստատությունների մի խումբ գիտնականներ անցկացրել են ուսումնասիրություն, որը հնարավոր է համարում նոր հիվանդության զարգացման ռիսկը`նոր տեսակի կորոնավիրուսային COVID-19- ի պատճառով:

Աշխատությունը հրապարակվել է New England Journal of Medicine-ում: Գիտնականները վիճակագրություն են անցկացրել, համաձայն որի, շաքարախտի առկայությունը հիվանդի մոտ բարդացնում է կորոնավիրուսի ընթացքը: Ընդ որում, COVID-19-ը բարձրացնում է շաքարախտի զարգացման ռիսկն այն մարդկանց մոտ, ովքեր այն ավելի վաղ չեն ունեցել:

Ուսումնասիրության համաձայն՝ ACE-2 սպիտակուցը, որը պատասխանատու է կորոնավիրուսի բջիջների ներթափանցման համար, ազդում է գլյուկոզայի նյութափոխանակության համար պատասխանատու օրգանների վրա:

Հետազոտողները հավելել են, որ այն հարցը, թե արդյոք շաքարախտը կորոնավիրուսով առաջացած նոր հիվանդություն է, դեռ ուսումնասիրման փուլում է:

Կիսվել