Մամուլ

«Արմենիա» ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող հիվանդները կորոնավիրուսով են վարակվել

«Արմենիա» ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող հիվանդները կորոնավիրուսով են վարակվել

Factor.am-ի տեղեկություններով՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում հեմոդիալիզ ստացող մի քանի հիվանդ COVID-19-ով է վարակվել։ Նրանց տեղափոխել են Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ խոսքը մոտ 5 հիվանդի մասին է, որոնք երեկ են Հանրապետական հիվանդանոցից իրենց մոտ տեղափոխվել։

«Տարբեր հիվանդանոցներից պարբերաբար տեղափոխումներ են լինում, այդ թվում՝ երեկ Հանրապետականից եկել են հեմոդիալիզով մարդիկ»,- ասաց Ծովինար Խաչատրյանը։

Հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապվել նաև «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունք, սակայն այնտեղ մեր զանգերն անպատասխան թողեցին։

Կիսվել