ՄամուլՏեսանյութ

«6 օր պառկել է մերս, 6 օրվա մեջ 6 անգամ բժիշկ չի մտել մոտը» (Տեսանյութ)

«6 օր պառկել է մերս, 6 օրվա մեջ 6 անգամ բժիշկ չի մտել մոտը»

168.am-ը գրում է․ Հունիսի 12-ին Մաթանյանների ընտանիքը Կառավարության առջև էր:  Մայրը օրեր առաջ էր մահացել: Հունիսի 1-ին կորոնավիրուսի կասկածանքով կնոջը տարել էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, հունիսի 6-ին կինը մահացել էր:

Ընտանիքի անդամները վստահ են՝ պատճառն անուշադրությունն է եղել, կորոնավիրուսի վարկածին էլ չեն հավատում:

«Մենք այստեղ ենք մարդասպանության գործով: Հիվանդանոցում, ավելի ճիշտ՝ սպանդանոցում, մորս են սպանել, խեղդամահ են արել, տանջամահ են արել: Իմ մայրիկը բրոնխների հիվանդություն ուներ, առաջին անգամ շտապ օգնությունը եկավ, ասեց՝ նորմալ է, նշանակումներ արեցին, դեղ սրսկեցին, ասեցին՝ նորմալ ա, երկրորդ անգամ առանց որևէ բան ասելու, չգիտեմ՝ ո՞ւմ զանգեցին, ի՞նչ ասեցին, բերեցին էս սպանդանոցը՝ «Նորք» ինֆեկցիոն:

6 օր պառկել է մերս, 6 օրվա մեջ 6 անգամ բժիշկ չի մտել մոտը»,- ասաց մահացածի որդին՝ Արամ Մաթանյանը:

Մահացածի ամուսինը՝ Գագիկ Մաթանյանը, պնդում է, որ բժիշկները հիվանդին անուշադրության են մատնել, նրա խոսքով՝ անգամ մարդ չի եղել, որ իր կնոջը հիվանդասենյակ տանի:

«Շատ վատ են վերաբերվել, բժիշկ չի եղել, ես եմ գնացել իր սենյակում սիստեման անջատել: Պալատ տանելուց էլ մարդ չի եղել, ես եմ օգնել, տարել են կնոջս պալատում պառկացրել են, երկու հոգու էլ եմ օգնել»,- ասաց Գագիկ Մաթանյանը:

Առավել մանրամասն՝ 168․am-ի տեսանյութում

Կիսվել