Իշխանափոխությունը ընդդիմադիրները իրականացնելու են երկու փուլով. Անուններ են հնչում․ «Իրատես»
Իշխանափոխությունը ընդդիմադիրները իրականացնելու են երկու փուլով. Անուններ են հնչում
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունների դեմ պայքարը ընդդիմադիրները իրականացնելու են երկու փուլով։
ա) Փաշինյանի հեռացում` հրաժարականի կամ խորհրդարանական վերադասավորությունների ճանապարհով. կոնսենսուսային համաձայնություն կա, որ անկախ բոլոր կարգի անհամաձայնություններից` այս փուլում բոլորով հանդես են գալիս «մեկ դեմքով», առանց առարկությունների շեշտադրման:
բ) Երկրորդ փուլում, երբ Փաշինյանը հեռացված կլինի, կնստեն սեղանի շուրջ` յուրաքանչյուր ուժ իր ճանապարհային քարտեզով, առաջարկով։
Այդ փուլում եւս որոշակի հավակնությունների զսպում պետք է լինի, որովհետեւ ընտրվելու է միջանկյալ-անցումային վարչապետ, որն իրավիճակը շտկելու, երկիրը բոլորի օգնությամբ կորոնովիրուսային վակուումից հանելու, ապա` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստելու հարցը կլուծի։ Դրանից հետո արդեն ընտրություններիը կորոշեն` որ ուժը կամ ուժերը կղեկավարեն երկիրը:
Միջանկյալ փուլում կարեւորվում են ոչ այնքան վարչապետի, որը կլինի քաղաքական դեմք, որքան փոխվարչապետների անունները, որպես իրական մենեջերների. տրվում են Հրանտ Բագրատյանի, Արմեն Գեւորգյանի եւ էլի մի քանիսի անունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում