«Ամոթն ի՞նչ է, որ դու չունես. վախեցա՞ր, որ հարստություններդ ես կորցնելու». Ալիս Սողոմոնյան
«Ամոթն ի՞նչ է, որ դու չունես. վախեցա՞ր, որ հարստություններդ ես կորցնելու».
Վերլուծող Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԵՍԱՍԵՐ ՏԱԿԱՆՔՆԵՐՆ ՈՒ ծԱՌՈՒԿՅԱՆ գԱԳՈՆ
Ողբամ քո վիճակը, գագիկ ծառուկյան, որ քո բերանը խոսք դնողը մուննաթ գևորգ պետրոսյանն է ու նրա նման մի քանի խեղճ ու կրակ կամակատարներ: Ժողովրդի ցավերի՜ց ես խոսում, այ ծառուկյան, այս ճգնաժամի պայմաններում կառավարություն փոխելո՜ւց ես խոսում: Խոսում ես՝ էդ անդուր ժպիտդ նույնքան անդուր դեմքիդ:
Մի երկու գիրք կարդացած լինեիր, ծառուկյան, «Գետանցումին ձիեր չեն փոխում» թևավոր խոսքին ծանոթ կլինեիր ու էդ դատարկ գլխումդ կարթնանար 2018-ի այն օրվա հիշողությունը, երբ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմած՝ երդվում էիր, թե հեղափոխությունը քեզ համար սրբություն է:
Մա՞րդ էլ այդքան խաբեբա լինի: Հանկարծ լեղաճա՞ք եղար, որ հերթը քեզ էլ հասավ: Վախեցա՞ր, որ հարստություններդ ես կորցնելու: Քո խմբակցության անդամները կառավարությանը մեղադրում են, թե Իրանի հետ սահմանը շատ շուտ փակեց: Ախ հա՜, նրանց ո՛չ թե կորոնավիրուսից խեղդվող Իրանից եկող վարակիրներն են անհանգստացնում, այլ Իրանից բերվող շատ էժան ցեմենտը, որ հանկա՜րծ չվնասի իրենց խմբակցության ղեկավարի արտադրած ու շատ թանկ վաճառվող ցեմենտի առևտրին:
Նախորդ երկու տխրահռչակ նախագահների թողտվությամբ դիզածդ հարստությունից մի երկու գրոշ «օգնություն» անվան տակ բաժանելով՝ սուտ բարերարի անուն ես վերցրել վրադ: Դա նրանից է, որ քո կուսակցության հայր քոչարյան ռոբիկը շարունակում է իշխել քեզ վրա:
Դա նաև նրանից է, որ Հեղափոխությունից հետո քեզանով մի կարգին զբաղվելու ժամանակ չունեցավ ներկա իշխանությունը: Եվ ես հիմա լիովին համաձայն եմ մեր երկրի ներկա վիճակով ազնվորեն մտահոգ և փայլուն իրավապաշտպան Արտակ Գալստյանի դիպուկ բնորոշմանը, ըստ որի «հեղափոխությունից հետո օլիգարխները ոչ միայն չպատժվեցին, այլ ընդհակառակը, անվանակոչվեցին որպես խոշոր սեփականատերեր, կրկին ներգրավվեցին քաղաքականության մեջ, պահպանեցին և ընդլայնեցին իրենց մենաշնորհները»
Այո, թավիշն առայժմ չի արդարացնում իրեն: Այո, ներողամտությունը, որ նորմալ մարդկանց ավելի է զգաստացնում ու պատասխանատու դարձնում, այդ տականքների համար չէր:
Այո, դեռ շա՜տ շատերը կան, որոնց համար տնտեսական բարեկեցությունը բարձր դասվեց երկրի շահերից: Այս վերջինները նաև «Բարգավաճ» կուսակցության մեջ են ու այդ կուսակցությունից՝ Ազգային ժողովում հենց ա՛յդ շահերից բխող ցանկությամբ:
Այ ծառուկյան, գուցե դու փորձում ես մոռանալ, բայց մենք լավ ենք հիշում ոսկուց շինված քո վագրիկների նվերները նախորդ երկու նախագահներին:
Դու մոռանալ ես ուզում, բայց մենք հիշում ենք նաև, թե ինչպես սեռժիկ սարգսյանը, դոդ մակդիրդ վերականգնած, իր կուսակցության ոչ ու փուչ երկու ջահելների բերանով ինչ հայհոյանքներ էր տեղում քո խոնարհ գլխին, մինչև որ դու այդ քո նույն անդուր ժպիտով գնացիր նրա դուռը և մեղա եկար, որ համարձակվել ես քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնել:
Հիմա ինչի՞ց ես հանկարծ այդպես առյուծ կտրել, որ ներկա կառավարության կազմն ես ուզում փոխել: Եվ ո՞ւմ ես հավաքել շուրջդ: Էն գևորգ պետրոսյան կոչվածն էլ, որ ԱԺ պատգամավոր լինելուց զատ երբեմն էլ ձեռքի հետ դատախազություն է անում դատարաններից մեկում, իր լափառոշ բերանը բացում է Վարչապետի մամուլի խոսնակ այն կրթված ու բարեկիրթ կնոջ վրա՝ նրան աղջիկ բառով դիմելով: Եվ այդ անկիրթ, գոռոզ գևորիկը, որ 2018-ին Փաշինյանի ձեռքը սեղմող ծառուկյանի հետևում կանգնած ինքնագոհ ժպտում էր, հիմա համարձակվում է վարչապետին որակավորել որպես բռնապետ:
Քո ենթակային վա՛տ ես խրատել, ծառուկյան, որ լպիրշ պահվածքով ուզում է ուշադրություն շեղել փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային վերաբերող քննություններից:
Նախ բանտախցից, հիմա էլ «Իզմիրլյան» հիվանդանոցից եկող հրահանգների տակ դեռ շա՜տ ես ճկռելու, ծառուկյան, և քո կոռուպցիոն անցյալը, որ 20 տարի շարունակ անտեսվում էր շեֆերիդ գրպանը հոսող քո փողերի խաթեր, վերաբացվելու է: Այն էլ ինչպե՜ս է վերաբացվելու: Այնպես որ հույսդ մի՛ դիր քո էդ «ղառի դամա»-յի՝ նույն ինքը նաիրա զոհրաբյանի, գևորգ-մևորգ թափթփուկների վրա, նրանց առայժմ քո գումարներն են հետաքրքրում: Հենց դու խեղճանաս, իսկ դա այնքան էլ ուշ չի լինի, առաջինը նրա՛նք են քեզ լքելու:
Դուք՝ բարգավաճ կոչվածներդ, որ Ազգային ժողովում իբր ընդդիմադիր խմբակցություն եք համարվում, որ չարախնդում, անգամ անամոթաբար ուրախանում եք, որ վարչապետն էլ իր ընտանիքով վարակի գերի է, մի շատ կարևոր բան չեք ըմբռնում: Դա ա՛յն է, սա ականջիդ օղ արա, գագո ծառուկյան, որ համավարակի դեմ պայքարը նույն պատերազմական իրավիճակն է:
Իսկ պատերազմող երկրում ձեզ նման ՊԱՆԻԿՅՈՌՆԵՐԻՆ (ա՛յս բառն է սազում չարախոսներիդ) պատժում են պատերազմական օրերի խիստ օրենքներով: Անմարդկային սկզբունքի տերերդ, որ կորոնավիրուսի պայմաններում ո՛չ թե օգնում, այլ չարախոսությամբ խանգարում եք իշխանությանը, հենց ա՛յդ պատժին եք արժանանալու:
Անե՛ծք ձեզ այն բժիշկներից, ովքեր արդեն քանի՜ ամիս ընտանեկան հարկին կարոտ են մնացել ու հերոսաբար պայքարում են համաճարակի դեմ: Անեծք ձեզ 2008-ի մարտիմեկյան ողբերգությունից տուժածներից և զոհվածների հարազատներից:
Ժողովրդի դեմ այսօրվա չարախոսներդ արժանի եք այդ անեծքին, որովհետև հենց ա՛յդ մարտիմեկյան իրադարձություններից հետո, ծառուկյան, դու քո շքախմբով գնացիր նախագահի աթոռը գրաված սեռժիկ սարգսյանի դուռը և ձեքսեղմումով կոալիցիա կազմեցիր հանցավոր ռեժիմի հետ:
Քո այդ նույն ձեռքով, շարունակ գունափոխվող գագո, քո նույն անդուր ժպիտով Հեղափոխության օրը սեղմեցիր Նիկոլ Փաշինյանի ձեռքը: Ու հիմա նրա ղեկավարած կառավարության դեմ լկտիաբար վայրահաչում ես: Ամոթն ի՞նչ է, որ դու չունես: Տղամա՞րդն էլ այդքան անինքնասեր լինի:
Եվ քեզ շրջապատող կամազուրկներն էլ թող լավ իմանան, այ փողապաշտ գագո, որ իրենք ընդամենը անդամակցում են կուակցություն կոչված մի անձի ղեկավարած ոհմակի, և այդ մի անձն այսօր դողում է իր բիզնեսը կորցնելուց: Մի անձ, որը դեռ շարունակում է էն ռոբի ստրուկը մնալ ու նրա վերադարձը երազել:
Հենց արդար դատաստանի առաջ կանգնեց, կուսակցություն ասած այդ ոհմակը ցրիվ է գալու: Այնժամ իրենք ոչի՛նչ են դառնալու, ինչքան էլ առայժմ ԱԺ ամբիոնից նողկանք առաջացնող ելույթներ ունենան ու փորձեն ժողովրդավար ձևանալ: Դուք՝ բարգավաճներդ, որ Ազգային ժողովում կոչվում եք ոչ բարով ընդդիմություն, հիմա, այս պայմաններում, հավասարվեցիք հեղափոխությամբ դուրս շպրտված հանրապետականներին:
Բայց դուք, Չերչիլի բնորոշմամբ, այն ալիքն եք, որ պարտվում է նավին, որովհետև նավը նպատակ ունի, ալիքը՝ չունի:
Այսօրվա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած այսօրվա կառավարությունը Չերչիլի ասած նավն է: Իսկ դուք, «բարգավաճ»-ի թափթփուկներ, գագոյի ստրուկներ, ընդամենը ալիքն եք, որը պարտվում է նավին»: