Ապրիլյանի հանձնաժողովի վերջին հյուրը. այսօր «կքննեն» Բակո Սահակյանին․ «Հրապարակ»
Ապրիլյանի հանձնաժողովի վերջին հյուրը. այսօր «կքննեն» Բակո Սահակյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեությունը մոտեցավ վերջնաժամկետին։ Այսօր տեսակապով կլսեն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին: Աշխատանքը կազմակերպել են հեռավար:
Ուշագրավ է, որ վերջինիս լսելու հարցում հանձնաժողովը տեւական ժամանակ չէր կողմնորոշվում, ի վերջո, եկել են եզրահանգման, որ լրացուցիչ ինֆորմացիան չի խանգարի, եւ քանի որ այսօր լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, որպեսզի հանդիպման գրաֆիկը հարմարեցնելու դժվարություններ չունենան, նախապատվությունը տվել են տեսակապին:
Բակո Սահակյանն այս հանձնաժողովի վերջին «հյուրը» կլինի, դրանից հետո կանցնեն, այսպես կոչված, խորհրդակցական սենյակ, ամռան ամիսներին կկազմեն զեկույցը, որպեսզի աշնանը հաշվետվություն ներկայացնեն խորհրդարանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում