Մամուլ

Փաշինյանը պետք է հրաժարական տա․ Արթուր Վանեցյան

Փաշինյանը պետք է հրաժարական տա․ Արթուր Վանեցյան

Այս մասին Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանն ասաց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Մենք որոշում կայացրինք, որ ՀՀ բոլոր մարզերում պետք է ունենանք մեր կուսակցության գրասենյակը, որպեսզի կարողանանք շփվել քաղաքացիների հետ հնարավորինս շատ:

Երբեք իմ մտքով չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում։ Մենք պետք է կարողանանք նոր գաղափարներով առողջացնենք քաղաքական դաշտը։

Այս իշխանության խնդիրն այն է, որ քննադատություն չեն ընդունում։ Հենց մեկը մի բան է խոսում, անմիջապես սկսում են ասել, թե սա սրա պատվերն է կատարում, նրա պատվերն է կատարում։ Ինձ պաշտոնանկ չեն արել, ես հրաժարական եմ տվել, պետք է ձևակերպումների մեջ ուշադիր լինել։

Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որն օրեցօր ավելի ծանր հետևանքների է բերելու»։

Կիսվել էջում