Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ․ Մենուա Հարությունյան
Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ․ Մենուա Հարությունյան
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Մենուա Հարությունյանը։
«Հիշում եք չէ, որ վիրուսի տարածման ամենասկզբից Նիկոլին կոչ արեցի գերությունից ազատ արձակել նախագահ Ռոբերտ Քոչարյանին և իր շուրջ համախմբել ողջ քաղաքական դաշտն ու հասարակությանը , որպեսզի բոլորս միասին՝ ուս-ուսի դիմագրավենք ու պայքարենք կոռոնավիրուսի ու դրան հաջորդող տնտեսական արհավիրքին, բայց Նիկոլը ազգի առողջությունն ու Հայաստանի տնտեսության ապագան ստորադասեց սեփական իշխանությունը ամեն գնով պահելուն ու իր քաղաքական ընդդիմախոսներին հալածելու գործին …
Չհամախմբեցի՛ր բոլորիս, դե հիմա էլ միայնակ, իհարկե քո անփառունակ թայֆայի հետ պատասխան կտաս, թե ինչու է Հայաստանը դարձել համաճարակային համաշխարհային էպիկենտրոն և ինչու է Հայաստաանի տնտեսությունը կանգնել կոլապսի առջև…
Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ և որքան շուտ մենք սա հասկանանք, այդչափ շուտ կսկսենք համախմբվել ու կասեցնել Հայաստանի գահավիժումը…»։