Լևոն Մնացականյանն ազատվեց Արցախի ոստիկանապետի պաշտոնից
Լևոն Մնացականյանն ազատվեց Արցախի ոստիկանապետի պաշտոնից
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանն ազատվեց աշխատանքից: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Լևոն Մնացականյանին կփոխարինի Աշոտ Հակոբջանյանը, ով զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը,-ասաց նա:
Ոստիկանության նորանշանակ պետին Արայիկ Հարությունյանը որոշել է նաև շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
Արցախի ղեկավարը շեշտեց, որ կադրային փոփոխությունները չեն նշանակում, թե դժգոհ են գործող կադրերից, այն պաշտոնյաներից, որոնք այսօր ծառայություն են մատուցում, սակայն, ըստ նրա, ժամանակը նոր մարտահրավերներ և պահանջներ է դնում, և էվոլուցիոն, կադրային փոփոխությունը նոր լիցքեր և եռանդ է բերում: