Մոտ 40 րոպե, և հայտնվեց այդ «սենսացիոն լուրը»` կայքերց մեկում. Սիփան Փաշինյան
Մոտ 40 րոպե, և հայտնվեց այդ «սենսացիոն լուրը»` կայքերց մեկում. Սիփան Փաշինյան
Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուրեմն, մի քանի օր է` մամուլում նյութ են գովազդում, իբրև ես և Սյունիքի գործարարներից մեկը կազմակերպել ենք Քաջարանի դեպքերը:
Երեկ նոր թափ առավ այդ չորացած «աղբյուրներից» ստացված լուրը:
Այսօր սրճարաններից մեկում Ես և իմ գործնկերներ Tigran Karapetyanը և Aren Mkrtchyanը սուրճ խմելու ժամանակ քննարկում էինք մամուլի ստի և կեղծիքի տարածման ծիծաղելիության աստիճանը և որոշեցինք թեստ անել:
Առաջարկեցի նկարվենք երեքով և տեղադրեմ Ֆեյսբուքում, որից հետո սպասում ենք, տեսնենք ինչքան ժամանակ հետո ձեզ հայտնի կայքերից մեկը կգրի, որ Տիգրան Կարապետյանն էլ կապ ունի Քաջարանի դեպքերի հետ:
Ասեմ ձեզ, վատ արդյունքներ չունենք: Մոտ 40 րոպե, և հայտնվեց այդ «սենսացիոն լուրը»` կայքերց մեկում:))
Կայքի անունը միտումնավոր չեմ նշում այն չտարածելու համար:)
Հ.Գ. Ստով և կեղծիքով, ամբողջ պետական լծակներով և դիկտատուրայով չկարողացաք իշխանություն պահել: Հիմա ինչ նպատակով էլ այսքան կեղծիք եք լցնում դաշտ` տրամաբանորեն դատապարտված է ձախողման:
Sisak Gabrielyanը էլ կապ ունի, նշանակվելու է ԶՊՄԿ-ի տնօրեն:))»: