Մամուլ

Արտառոց դեպք Երևանում. կարմիր բերետները հայտնաբերել են մետրոյի տարածքում քաղաքացիներին իր սեռական օրգանները ցույց տվող 52-ամյա տղամարդուն

Արտառոց դեպք Երևանում. կարմիր բերետները հայտնաբերել են մետրոյի տարածքում քաղաքացիներին իր սեռական օրգանները ցույց տվող 52-ամյա տղամարդուն

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ, որոնք հայտնել են, որ Հանրապետության հրապարակի մոտ մի քաղաքացի հասարակության նկատմամբ ցուցաբերում է անհարգալից վերաբերմունք՝ անցորդներին ցույց տալով իր սեռական օրգանները:

Կարմիր բերետները այդ քաղաքացուն հայտնաբերել են Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Պարզվել է, որ նա Երևանի բնակիչ, 52-ամյա Արա Ե.-ն է, ով որոշ ժամանակ անց բաց է թողնվել:

Կիսվել