Մամուլ

Կորոնավիրուսով վարակված հիվանդին Ծաղկաձորից բերել են Ավանի կամրջի տակ իջեցրել ու ասել, թե տաքսի նստի, գնա տուն

Կորոնավիրուսով վարակված հիվանդին Ծաղկաձորից բերել են Ավանի կամրջի տակ իջեցրել ու ասել, թե տաքսի նստի, գնա տուն

Shamshyan.com-ը ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ Ավետիք Նազարեթյանից, ով հայտնել է որ կնոջ և աղջկա մոտ հաստատվել է կորոնավիրուս, կինը, ով բուժաշխատող է, շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում, իսկ ահա աղջկան 5 օր Ծաղկաձորում պահելուց հետո այսօր բերում են Երևան:

«Մայիսի 2-ին, կնոջս մոտ, ով Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատող է, կորոնավիրուս է հաստատվել, տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոմ, մինչև հիմա այնտեղ է: Ամսի 2-ից ես և աղջիկս տանը ինքնամեկուսացել ենք, քանի որ ես ռիսկային գոտու հիվանդ էի, Ծաղկաձոր չգնացի:

Աղջիկս այս ընթացքում իր ոտքով գնաց թեստավորվեց, քանի որ դեղատան աշխատակից է, պահանջել էին իրենից, թեստը տվեց աղջիկս, հաջորդ օրը զանգեցին ու ասեցին, որ դրական է, տարան Ծաղկաձոր:

Այսօր 5-րդ օրը լրացել է, երեխուն հետ են բերում արդեն Երևան: Ես տանն եմ, ռիսկային գոտում եմ գտնվում, ես ու աղջիկս պետք է փաստորեն մի տան մեջ մնանք:

Աղջիկս նոր զանգել ասում ա պապա, բերում են Ավանի մոստի տակ իջեցնեն, ասի տաքսի չնստես, սկոռի պահանջի, թող քեզ սկոռով տուն բերեն, հիմա ես տանից դուրս եմ եկել, տուն չեմ մտնելու, ես ռիսկային գոտում եմ, ես պահանջում եմ, որ ինձ տեղ տան, որ էդ 14 օրը երեխուս անցնի, թեստ անեն, նոր գամ տուն, ես դուրսն եմ, տուն էլ չեմ գնալու»,-ասաց նա, նշելով, որ ինքը տառապում է մի շարք հիվանդություններով:

«Ես պահանջում եմ, որ ինձ տեղով ապահովեն, թող մի հատ բուտկա տան, էթամ մնամ էնտեղ, երեխես էլ գա մնա տանը, թող 14 օրը լրանա: ես 2 հատ բացասական պատասխանով թեստ ունեմ, թող տեղ տան, գնամ առանձին ապրեմ»,- ասաց Ավետիք Նազարեթյանը՝ նշելով, որ պատրաստվում է գիշերել հրապարակում, սակայն տուն միանշանակ չի գնալու. «Ստացվում ա՝ իմ երեխուն ուղարկում են իմ տուն, որ ինձ սպանի, սա է նշանակում, ուրիշ բան չկա»:

Կիսվել