Մամուլ

Վարչապետի օգնականը բանակցում է կամրջից ցած նետվող տղամարդու հետ

Վարչապետի օգնականը բանակցում է կամրջից ցած նետվող տղամարդու հետ

Մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Դեպքի վայր է մեկնել նաև վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանն ու փորձում է համոզել ինքնասպանության փորձ կատարողին հետ կանգնել իր մտադրություններից։

Կիսվել