ՄամուլՏեսանյութ

Հայաստանում կարտադրվեն հարվածային անօդաչու թռչող սարքեր․ այն հագեցած կլինի կրակային խոցման բարձր հնարավորություններով (Տեսանյութ)

Հայաստանում կարտադրվեն հարվածային անօդաչու թռչող սարքեր․ այն հագեցած կլինի կրակային խոցման բարձր հնարավորություններով

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել հայկական արտադրության հարվածային անօդաչուների փորձարկումից, հայտնելով, որ առաջիկա ամիսներին կմեկնարկի դրանց սերիական արտադրությունը:

ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում մայիսի 19-ին փորձարկումների եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի Հանրապետության և ՊԲ-ի համապատասխան մասնագետների նախագծած ու արդիականացրած հարվածային անօդաչու թռչող սարքը:

Նշվում է, որ այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ սարքերին և կառավարվում է հեշտությամբ:

Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում:

Փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:

Հայաստանը պատասխանեց իր զորավարժությամբ, ցուցաբերելով հեռահար կրակի իր կարողությունը: Սակայն, զորավարժությունից առավել ուժեղ պատասխան կարող է լինել հենց հարվածային անօդաչուների փորձարկումն ու անցումը սերիական արտադրության:

Բանն այն չէ, որ Ադրբեջանը չունի անօդաչուներ: Ռեգիոնալ ռազմա-քաղաքական անվտանգության համակարգի արդյունավետ կառավարման համար Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն մրցունակ տնտեսություն եւ մարտունակ բանակ, այլ այդ շրջանակում նաեւ կենսունակ ռազմարդյունաբերություն:

Կիսվել