ՄամուլՏեսանյութ

Ամեն ինչ սկսվեց կատակից. մանրամասներ զինվորի մահվան դեպքից

Ամեն ինչ սկսվեց կատակից. մանրամասներ զինվորի մահվան դեպքից

Մայիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանը: 

ArmLur.am-ին զինվորի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ նախնական տեղեկությունների՝ զինվորի վրա կրակել է իր ծառայակից ընկերը, որն իրավապահներին բացատրել է, որ սպանելու մտադրություն չի ունեցել:

Ըստ զինվորի պատմածի՝ ինքն ու Հենրիկ Արամյանը կատակ են արել միմյանց հետ, ինքը վստահ է եղել, որ զենքի մեջ փափուշտ չկա եւ զենքը պահել է ընկերոջ վրա ու կրակել, ինչի արդյունքում Հենրիկ Արամյանը մահացել է: Ինչ կպարզի քննությունը՝ սպասենք զարգացումներին:

Նշենք, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Կիսվել