Մամուլ

Ինչ հանգամանքներում է զոհվել Արցախում 20-ամյա զինծառայողը

Ինչ հանգամանքներում է զոհվել Արցախում 20-ամյա զինծառայողը

20-ամյա զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Հրազենային վնասվածքն ստացել է գլխի շրջանում

Մայիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Կիսվել