Շոու-բիզնես

Ինչո՞ւ օդանավակայանը հենց Շառլ Ազնավուրի անունով պետք է կոչվի. Ռուբեն Հախվերդյան

Ինչո՞ւ օդանավակայանը հենց Շառլ Ազնավուրի անունով պետք է կոչվի. Ռուբեն Հախվերդյան

Armlur.am-ը գրում է․ «Զվարթնոց» օդանավակայանը աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով կոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել «Ազնավուր» հիմնադրամը և հայազգի մեծանուն գործչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Այս մասին տեղեկացրել է Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը։

Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ:

«Ես չեմ հասկանում, բայց ինչո՞ւ հենց Շառլ Ազնավուրի անունով պետք կոչվի, ոնց որ մոդա ա հա՞ դարձել: Օրինակ՝ ինչո՞ւ Կասյանի անունով փողոցը չեն անվանափոխում, Սուրեն Սպենդարյանի արձանները պետք է հանեն, մաքրեն և փողոցներն էլ անվանափոխեն:

Շառլ Ազնավուրի անունն ուզում են` դնեն, ուզում են` չդնեն, ինձ համար միևնույնն է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Կիսվել