Երևանում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել
Երևանում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել
Մայիսի 19-ին, ժամը 12։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 4-րդ փողոցի տներից մեկի քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։