Ազատ խոսքՄամուլ

58 տարեկան կինը ներկա դրությամբ մնացել է դրսում` Թորոսյանի «հիանալի» կազմակերպված աշխատանքի շնորհիվ

58 տարեկան կինը ներկա դրությամբ մնացել է դրսում` Թորոսյանի «հիանալի» կազմակերպված աշխատանքի շնորհիվ

Այս մասին Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ ծանոթներից մեկից նոր ահազանգ ստացա: 58 տարեկան կինը ներկա դրությամբ մնացել է դրսում` Թորոսյանի «հիանալի» կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Կինը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքից է:

Ապրիլի 29-ի գիշերը կնոջը և իր ամուսնուն շտապ օգնության մեքենայով Դդմաշենից տեղափոխել են Երևան Նորքի Ռեժինե հյուրանոց, որից հետո մայիսի 1-ին տեղափոխում են Արտաշատ ԲԿ, իսկ 13-ի գիշերը նորից տեղափոխում են Երևան Min hotel: Հիմա ամբողջ պատմությունը:

Սևանում կնոջը և ամուսնուն թեստավորել են, կնոջ և ամուսնու մոտ դրական է եղել վարակի առկայությունը: Այս տեղափոխումների ընթացքում երկու անգամ կնոջը և ամուսնուն թեստավորել են: Կնոջ մոտ երկու անգամ բացասական է եղել, ամուսնու մոտ մեկ անգամ ՝ դրական, մեկ անգամ՝ բացասական:

Կնոջը այսօր դուրս են գրել երեկոյան, իսկ ամուսինը դեռ հյուրանոցում է: Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Արսենը այս յուրաքանչյուր տեղափոխումը մի նոր դեպք է հայտարարում, ինտենսիվ աշխատում է ձեր ռեյտինգը տապալելու վրա կամ հենց դուք այս ամենից տեղյակ եք և այդ դեպքում այս հանցավոր արարքների համար դուք նույնպես պատասխանատու եք:

Հիմա այս ամենից առաջանում են մի շարք հարցեր և եթե դուք այդ հարցերի լուծումները չտաք, հետևաբար իմ կանխատեսումները ճիշտ են:

Ինչ՞ու են մարդկանց տեղափոխում մի հյուրանոցից մյուսը, իմաստը ինչու՞մն է:

Ին՞չ բուժումներ են ստացել այս մարդիկ, քանի որ նրանք պնդում են, որ ոչ մի բուժում չեն ստացել:

Ին՞չ միջոցներով պետք է այս մարդիկ հետ գնան իրենց տուն, եթե գումար չունեն, եթե չեն աշխատում, եթե մարզերում են բնակվում:

Ձեզ հետ միասին քննարկման ժամանակ Թորոսյանը հայտարարում էր, որ վարակը կարող է կրկնվել:

Ինչ՞ու նորմալ սնունդ չեն տրամադրում մեկուսացված մարդկանց: Չէ որ և բարեգործների և պետբյուջեի հաշվին մեծ գումարներ են ծախսվում:

Ինչքա՞ն դեռ պետք է այս աթեիստ նախարարը ձեռք առնի մարդկանց, չե՞ք կարծում, որ արդեն բավ է:

Կից դնում եմ տրված սնունդի նկարը:

Հ.Գ . Կորոնավիրուսը կծող շուն է, ինքներդ հայտարարեցիք»:

Կիսվել