Աշխարհ

Վեց ամսական երեխայի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Վեց ամսական երեխայի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

«Հրաշք երեխայի» ընտանիքը, որին ներկայումս միացված է թթվածնային սարքավորում, քանի որ փոքրիկը պայքարում է կորոնավիրուսի դեմ։ Այս մասին ընտանիքը պատմել է իր հուսահատության մասին այն մարդկանց, ովքեր դեռևս լուրջ չեն ընդունում բռնկումը:

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է fr24news.com կայքից։ Ուղիղ վեց ամսական Էրին Բեյթսը ծնվել է 5 կիլոգրամ քաշով և ունեցել է սրտի բնածին արատ, պահանջվել է կատարել սրտի բաց վիրահատություն: Փոքրիկ աղջնակը միշտ ջերմում էր և ուներ որոշակի վերականգնողական խնդիրներ և ամիսներ շարունակ բուժվելուց հետո նա լավ հնարավորություն ուներ ապաքինվելու:

Սակայն ուրբաթ օրը հաստատվել է, որ փոքրիկը ունի covid-19:

Նրա սրտաճմլիկ լուսանկարը, որը հրապարակվել է ծնողների համաձայնությամբ, ցույց է տալիս, որ իրենց դուստրը հիվանդանոցում պառկած է և միացված է շնչառական սարքավորմանը, որը թթվածին է ապահովում երեխային։

կորոնավիրուս երեխա

Վեց ամսական Էրին Բեյթսը գտնվում է Լիվերպուլի Ալդեր Հեյի մանկական հիվանդանոցում։

Քանի որ միայն մեկ ծնող կարող է մնալ երեխայի հետ, մայրը՝ 29-ամյա Էմմա Բեյթսը, մնում է Էրինի հետ:

Նրա հայրը՝ 32-ամյա Ուեյնը տուն է վերադարձել Մանչեսթերում գտնվող Բուրի, որտեղ պետք է ինքնամեկուսանա երեխայի հետ շփման պատճառով: Զույգը կապի մեջ է մնում պարբերաբար տեսազանգերի միջոցով:

Պրն. և տիկին Բեյթսը պատմել են, որ Էրինը իրենց միակ երեխան է և նրանք պայքարել են 10 տարի երեխա ունենալու համար։

Նրանք գովասանքի խոսքեր են հնչեցրել բժիշկներին և բուժքույրերին, կատարած մեծ ջանքերի համար:

Նրանց խոսքով իրենք վախենում են, որ մարդիկ շարունակում են անտարբեր լինել վիրուսի նկատմամբ և չեն պահպանում կանոնները, ինչը կարող է առաջացնել վիրուսի մեծածավալ տարածմանը։

Իր դստեր ախտորոշման մասին ֆեյսբուքում Բեյթսը գրառում էր կատարել. «Ես և Ուեյնը ցավում ենք, որ մենք գտնվում ենք այնպիսի վիճակի մեջ, երբ ռիսկի ենք դիմում կորցնելու մեր փոքրիկ աղջկան:

«Խնդրում եմ, խնդրում եմ, պահեք Էրինին ձեր աղոթքներում: Մենք չենք կարող կորցնել նրան այս վիրուսի պատճառով: Նա շատ էր պայքարում, մենք նրա կարիքը ունենք»:

Բեյթսը ասում է, որ իրենց դուստրը ներկայումս գտնվում է կայուն ծանր վիճակում․ «Նա ողջ է միայն Ալդեր Հեյի մանկական հիվանդանոցի աշխատակազմի, բժիշկների և բուժքույրերի շնորհիվ:

Կիսվել