5 րոպե կլինիկական մահ և 240 ժամ վերակենդանացման բաժանմունքում․ ինչ վիճակում է եղել Գայանե Փայտյանը
5 րոպե կլինիկական մահ և 240 ժամ վերակենդանացման բաժանմունքում․ ինչ վիճակում է եղել Գայանե Փայտյանը
Հայտնի հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը 10 օր շարունակ վերակենդանացման բաժանմունքում է եղել։ Նա անգամ կլինիկական մահ է տարել։ Իր զգացողությունները, տեսածն ու լսածը Փայտյանը պատմել է Sputnik Արմենիային։
Առաստաղն այնքան ցածր էր, թվում էր՝ դեմքիս կկպչի։ Շուրջս կապույտ սավաններով ծածկված նույնադեմ մարդիկ էին պառկած։ Բոլորը մեծ քթերով էին ու չէին խոսում։ «Գայան, Գայ, լսու՞մ ես ինձ, պատերազմի մեջ ենք մտել, մենք՝ բժիշկներս, դու ու քո այս պահի վիճակը։
Օգնիր, որ մենք ու դու հաղթենք։ Լսեցի՞ր, Գայ… Ու չվախենաս, հիմա խոսել չես կարող, դու արհեստական շնչառության ապարատին ես միացված։ Ես քեզ թուղթ ու գրիչ կտամ, ինչ պետք է, գրի»։
Բժիշկ Սահակն էր, Սահակ Գևորգյանը։ Նա առաջին մարդն էր, որին լսեցի, տեսա ու վստահեցի շատ ցածր առաստաղով հեռվից վերադառնալուց հետո։
-Հարազատներս ու՞ր են,- հազիվ կարողացա գրել։
-Հարազատներս ու՞ր են,- հազիվ կարողացա գրել։
-Ամբողջ գիշեր էստեղ են եղել, հիմա էլ ներքևում են, -ասաց բժիշկ Սահակը։
-Ամբողջ գիշե՞ր,- մտածում եմ,– ինձ կես ժամ առաջ բերեցին հիվանդանոց, ի՞նչ ամբողջ գիշեր,– էլի մի կերպ գրում եմ։
-է՜ Գայ, 4-րդ օրն է, էնքան ես վատացել, քեզ մի հիվանդանոցից շտապօգնության մեքենայով մեկ այլ հիվանդանոց են բերել։
Շաբաթներ անց պիտի հասկանայի, որ ցածր առաստաղով սենյակը էպիկրիզում գրված «5 րոպե կլինիկական մահն էր»… Հիմա շատ ժամանակ ունեի ու միակ գործս դիմացի պատի ժամացույցին նայելն էր։
Աշխարհում ամենադանդաղը վերակենդանացման բաժանմունքի ժամացույցներն են աշխատում։ Ու էդ դանդաղության մեջ չես էլ կարողանում հասկանալ, ի մի բերել գլխովդ անցածը, միայն դրվագներ են աչքիդ առաջով անցնում։
Շտապօգնության մեքենայի ներսում առաջին անգամ էի։ Պատգարակի վրա էլ երբևէ չէի եղել։ Թթվածնային դիմակն էլ էր առաջին անգամ դեմքիս։ Բժիշկը շատ երիտասարդ էր ու մտահոգ։
Պատգարակին ամենամոտն ամուսինս էր նստած։ Շտապօգնության մեքենայի տագնապային ազդանշանն առաջին անգամ էի ներսից լսում…
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում