Մամուլ

Հեծանվորդը 2-ամսյա ժամկետով կալանավորվեց․ Ռուբեն Մելիքյան

Հեծանվորդը 2-ամսյա ժամկետով կալանավորվեց․ Ռուբեն Մելիքյան

Անձը, որը իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի համաձայն փորձել էր նրան վրաերթի ենթարկել, այսօր՝ մայիսի 14-ին կալանավորվել է։ Այս մասին տեղեկանում ենք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։

«Հեծանվորդը 2-ամսյա ժամկետով կալանավորվեց։ 316-րդ հոդվածով (որով տուժող կարող են լինել միայն, միմիայն ոստիկանները)։

Իրավաբանական ֆուտուրիզմի այս բացառիկ գլուխգործոցը արժանի տեղ գրավեց մեր հավաքածուում»,- գրառում է կատարել նա։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարայանը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ, կապված իր աշխատանքային գործունեության հետ, նույն օրը Բաղրամյան պողոտայում անհայտ անձը հեծանիվով փորձել է իրեն վրաերթի ենթարկել, ինչից հետո իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Խոսքը «Կամք»-ի անդամ Արթուր Ալեքսանյանի մասին է։

Կիսվել