Ինչ մեքենաներով է իրականացվելու ծածուկ ծառայությունը, և ինչ խնդիրների կբախվեն վարորդները (Տեսանյութ)
Ինչ մեքենաներով է իրականացվելու ծածուկ ծառայությունը, և ինչ խնդիրների կբախվեն վարորդները
ArmLur.am-ը գրում է․ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունն այսօրվանից իրականացնում է ծածուկ ծառայություն։
Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։ Այն իրենից ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։
Պարեկային ավտոմոբիլներով եւ մոտոցիկլետներով ճանապարհապարեկային ծառայության իրականացումը կարող է լինել բացահայտ, ծածուկ, խառը։ Շարային ստորաբաժանման ծառայողը ծառայությունը պետք է իրականացնի ոստիկանության ծառայողի համազգեստով, և նրա մոտ ծառայողական վկայականի եւ ճանապարհային ոստիկանության կրծքանշանի առկայությունը պարտադիր է։
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց մի քանի վարորդների հետ:
Ի դեպ, շրջայցի ընթացքում ArmLur.am-ի տեսախցիկը արձանագրեց ծածուկ ծառայության մի օրինակ: Սակայն սոցիալական ցանցերում որոշ վարորդներ արդեն հասցրել են իրենց զայրույթն արտահայտել կապված ծածուկ ծառայության հետ:
Ի դեպ, արդեն վարորդները մեկմեկու տեղեկացնում են, որ զգույշ մնան ծածուկ ծառայության ոչ միայն Toyota Corolla մակնիշի մեքենաներից, այլեւ՝ Mazda 3, Golf 3 ու ամենակարեւորը՝ Opel մակնիշի մեքենաներից:
Առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում