Աշխարհ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, Պեսկովն անձամբ հաստատել է լուրը և հայտնել, որ բուժվում է։

«Այո, ես վարակվել եմ, բուժվում եմ»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։ Ավելի վաղ Պեսկովի մոտ կորոնավիրուսի կասկածի մասին հայտնել էր «Տելեգրամ»-ի «Նեզիգար» ալիքը։

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Քաղաքաշինության նախարար՝ Վլադիմիր Յակուշևի և Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։

Միշուստինը ապրիլի 30-ից գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում՝ բժիշկների հսկողության տակ, և բժիշկները նշում են, որ նրա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում։

Կիսվել