Եթե ադրբեջանցի վարակակիր դիվերսանտը ինչ-ինչ ճանապարհով Հայաստան մտցնի Նոր-Կորոնավիրուսային վարակը
Եթե ադրբեջանցի վարակակիր դիվերսանտը ինչ-ինչ ճանապարհով Հայաստան մտցնի Նոր-Կորոնավիրուսային վարակը
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիմա հարց։
Եթե ադրբեջանցի վարակակիր դիվերսանտը ինչ-ինչ ճանապարհով Հայաստան մտցնի Նոր-Կորոնավիրուսային այս վարակը, ապա դա համարվու՞մ է կենսաբանական զենքով հարձակում։
Կարծում եմ, որ ըստ չոր օրենքի՝ չի համարվում, որովհետև վարակակիրը համարվում է հիվանդ, զոհ, ոչ թե զինվոր։
Կատարյալ, կամուֆլյաժ, դիվերսանտի համար։
Հետևաբար առանց որևէ կոնվենցիա խախտելու նման դիվերսիա կարելի է իրականացնել, ու ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ցանկացած երկրի հանդեպ։
Հիմա հարց։
Հնարավո՞ր է, որ բալիստիկ հրթիռներին փոխարինելու են եկել, մեղմիկ-մահացու կենսաբանական զենքերը, և գերտերություններն առաջիկայում պատերազմելու են միմյաց հետ նաև այս զինատեսակով։
Չի բացառվում։
Իսկ ինչպե՞ս պիտի սրա դեմ պայքարենք մենք։
Այո, պատրաստվելով։
Ոչ թե վարակներին դիմագրավելու, այլ հակահարված տալու ռազմավարություն մշակելով ու…
Պատերազմի պատրաստվելով»։