Անհայտ անձինք ներխուժել են Ինդիվիդում քասթինգի գրասենյակ, կոտրել են գրեթե բոլոր դռները․ Աշոտ Սարգսյան
Անհայտ անձինք ներխուժել են Ինդիվիդում քասթինգի գրասենյակ, կոտրել են գրեթե բոլոր դռները․ Աշոտ Սարգսյան
Առողջապահության նախարարի խորհրդական, «Individuum Casting Production»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս գիշեր անհայտ անձինք ներխուժել են Ինդիվիդում քասթինգի գրասենյակ,
կոտրել են գրեթե բոլոր դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս:
Իդիվիդումի գրասենյակը գտնվում է 4-րդ հարկում, ոչ մի այլ գրասենյակ այդ ճանապարհին չեն վնասել: Քանի որ գույք կամ գումար չեն տարել, կարծում եմ քաղաքական ենթատեքստ կա այդ ամենում, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդ արարքի մեջ:
Դեպքի վայրում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցները:
Էտ «паразит»-ներին մի բան կասեմ, ես 24 ժամ հասանելի եմ, բան ունեք ասելու «мелкие пакости» անելու փոխարեն, էնքան տղա եղեք եկեք դիմացս կանգնեք»։