Մամուլ

Մահացել է Երջանիկ Աբգարյանը

Մահացել է Երջանիկ Աբգարյանը

Այսօր երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը:

Երջանիկ Աբգարյանը ծնվել էր 1940 թվականին Աշտարակի շրջանի Արգել գյուղում։

1964-1968 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության բաժնում։

1958-1963 թվականներին որպես փականագործ աշխատել է Երևանի կաբելային և սարքաշինության գործարաններում, 1968-1970 թվականներին խորհրդային բանակում եղել է թարգմանիչ, 1970-1990 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում։ 1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ, 1992-1997 թվականներին ՀՀ մաքսային վարչության պետ, 1996-1999 թվականներին ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ:

Կիսվել