Աշխարհ

ԱՄՆ-ում սպանվել է կորոնավիրուսի մասին ճշմարտությունը բացահայտող գիտնականը

ԱՄՆ-ում սպանվել է կորոնավիրուսի մասին ճշմարտությունը բացահայտող գիտնականը

ԱՄՆ-ում գնդակահարել են գիտնական Բին Լուին, ով մոտ է եղել կորոնավիրուսի ճշմարտության բացահայտմանը: Այս մասին մայիսի 2-ին հաղորդվել է Պիտսբուրգի համալսարանի կայքում, սակայն լրատվամիջոցները միայն հիմա են դրան ուշադրություն դարձրել, գրում է lenta.ru-ն:

Հայտնի է, որ գիտնականը ծանոթ է եղել իրեն սպանողի հետ: Վերջինս 46-ամյա Խաո Գուն է, ով սպանությունից հետո ինքնասպան է եղել: Նշվում է, որ Բին Լուն սպանվել է գլխի հատվածում և պարանոցին ստացած հրազենային վնասվածքից:

Նշվում է նաև, որ Բինը կորոնավիրուսային վարակի և դրա բարդությունների համար հիմք հանդիսացող բջիջների գործունեության մեխանիզմի բացահայտման հայտնագործության եզրին էր:

Համալսարանը նրա մահից հետո հաղորդել է, որ բոլոր ջանքերը կգործադրվեն նրա գործն ավարտին հասցնելու համար։

Կիսվել