Մամուլ

Եթե ձմռանը կորոնավիրուսի նոր ալիք սկսվի, կառավարությունը կաջակցի՞ բնակչությանը. պարզաբանում է վարչապետի օգնականը

Եթե ձմռանը կորոնավիրուսի նոր ալիք սկսվի, կառավարությունը կաջակցի՞ բնակչությանը. պարզաբանում է վարչապետի օգնականը

Այս մասին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին օգտատերերից մեկը հարցրել է.

«Եթե աշնանը և ձմռանը կորոնավիրուսի երկրորդ ալիք սկսվի, պատրա՞ստ է արդյոք կառավարությունը նորից աջակցություն ցուցաբերել բնակչությանն ու տնտեսվարողներին:

Ի պատասխան՝ Նաիրի Սարգսյանն ասաց.

«Այո, կառավարությունը պատրաստ է ոչ միայն աշնանը, այլև՝ ամռանը եթե դրա կարիքը լինի: Ամենօրյա ռեժիմով վարչապետի մոտ տեղի են ունենում խորհրդակցություններ և անընդհատ նոր գաղափարներ են քննարկվում:

Առաջիկայում էլ, հնարավոր է, որ լինեն աջակցության նոր ծրագրեր, որպեսզի մենք հասցեական կարողանանք աջակցել բոլոր կարիքավոր մարդկանց»:

Կիսվել