ՄամուլՏեսանյութ

Վանեցյանի հորեղբոր որդու 300 մլն դրամանոց առանձնատունը և հնարավոր կապը Զանգեզուրի կոմիբինատի հետ (Տեսանյութ)

Վանեցյանի հորեղբոր որդու 300 մլն դրամանոց առանձնատունը և հնարավոր կապը Զանգեզուրի կոմիբինատի հետ

Լուրերը հետաքրքիր մանրամասներ է պարզել Արթուր Վանեցյանի հիմնադրամի մասին: Պարզվում է՝ այն գտնվում է 310 մլն դրամ արժեցող առանձնատանը, որի սեփականատեր՝ Վանեցյանի հորեղբոր որդու ընկերությունը նույն հասցեում է գրանցված, ինչ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերերից մեկինը:

Կոմբինատի հետ իր առնչությունը ԱԱԾ նախկին տնօրենը մի քանի անգամ հերքել է:

Մինչդեռ վարչապետի մամուլի խոսնակն օրեր առաջ հայտարարեց, որ կոմբինատում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մասնաբաժինը՝ առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել հենց Արթուր Վանեցյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել