Մամուլ

Իմ և Ձեր անունից փոխանցեք տիկին Նազարյանին, որ նվիրյալներ կան․ Կարեն Քոչարյանի բաց նամակը՝ Աննա Հակոբյանին

Իմ և Ձեր անունից փոխանցեք տիկին Նազարյանին, որ նվիրյալներ կան․ Կարեն Քոչարյանի բաց նամակը՝ Աննա Հակոբյանին

«Բաց նամակ Աննա Հակոբյանին

Հարգելի տիկին Հակոբյան,

Ձեր գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ գրասենյակին հարկավոր են կամավորականներ (վոլոնտյորներ): Կարծում եմ Հայաստանում եղել են, կան և միշտ էլ կլինեն երիտասարդներ, որոնք պատրաստ են կամավորական սկզբունքով կատարել այս կամ այն բարի կամ հանրօգուտ աշխատանքը (օրինակ, իմ երեխաները բազմիցս մասնակցել են նման ծրագրերի:

Համոզված եմ, որ Ձեր երեխաներն էլ են նման ծրագրերի մասնակցել): Բայց, երբ կարդացի այդ հայտարարությունը հիշեցի Լենա Նազարյանի այն գրառումը, որ նվիրյալներ չկան:

Ընդ որում, ԱԺ փոխնախագահը խոսում էր լոկ աշխատավարձով` առանց հավելավճարների աշխատանքի մասին: Այսինքն, կարող եմ ենթադրել, որ տիկին Նազարյանի համար անվճար աշխատանքն ընդհանրապես ծաղրի առարկա կարող է լինել:

Տիկին Հակոբյան, խնդրում եմ Ձեզ, երբ բազմաթիվ երիտասարդներ (և ոչ միայն երիտասարդներ) կարձագանքեն Ձեր հաղորդագրությանը և կամավորական սկզբունքով կկատարեն այն աշխատանքը, որ նրանց կառաջարկվի, իմ և Ձեր անունից փոխանցեք տիկին Նազարյանին, որ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ ԿԱՆ:

Հարգանքով, ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյան»։

Կիսվել