Կորոնավիրուսի թվի ռեկորդային աճը հուղարկավորության մասնակցելու հետևանք է. Արսեն Թորոսյան
Կորոնավիրուսի թվի ռեկորդային աճը հուղարկավորության մասնակցելու հետևանք է. Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը.
Թոքաբորբ ունեցող` 454 հոգի
Ծանր վիճակում` 63 հոգի
Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի
Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի»։
ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին կամ շատ թեթեև վիճակում գտնվող քաղաքացիներին չհոսպիտալացնելու քաղաքականությանը:
Բայց այդ որոշումն ընդունելու օրը պետք է հասկանանք, որ դա բերելու է նաև նոր դեպքերի ավելացման:
Նա նաև հայտնեց, որ գրանցված նոր դեպքերի մեջ մեծ թիվ են կազմում իրար հետ փոխկապակցված անձինք, ինչը հույս է տալիս ենթադրելու, որ աճի այս տեմպը հետագա օրերին հնարավոր է` նվազի:
Աճի աննախադեպ մեծ թիվը, Թորոսյանի խոսքով, դարձյալ հետևանք է հուղարկավորության անցկացման:
«Հուղարկավորությանը վարակված անձ է մասնակցել ու մյուսներին վարակել: Դրա համար դարձյալ պիտի կոչ անենք հնարավորության դեպքում հուղարկավորությունների չմասնակցել ու չհամարել, որ վտանգն ամբողջությամբ անցել է»,- ասել էր Թորոսյանը: