Մամուլ

Հայրենական մեծ պատերազմի վետերանները՝ տարած հաղթանակի առթիվ կպարգևատրվեն յուրաքանչյուրը 300.000 դրամով

Հայրենական մեծ պատերազմի վետերանները՝ տարած հաղթանակի առթիվ կպարգևատրվեն յուրաքանչյուրը 300.000 դրամով

Կառավարությունը կպարգևատրի վետերաններին 300 հազարական դրամով՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմի  վետերաններին տրամադրել դրամական աջակցություն` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ: Վետերաններից յուրաքանչյուրը կստանա  300,000 դրամ:

Անհրաժեշտ գումարը՝  86,100.0 հազար դրամ, կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: 2020 թ. փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի շուրջ 287 վետերան:

Ինչպես նշել է նախարար Զարուհի Բաթոյանը, կառավարությունը մշտապես բարձր է գնահատել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում վետերանների ունեցած ավանդը և հնարավորության սահմաններում պարբերաբար աջակցել վետերաններին բարեկեցիկ և արժանավայել կյանք ապահովելու հարցում:

Կիսվել