Ինչպես են Գավառի հիվանդանոցում ճեղքել ոստիկանական պատնեշը և ջարդել հիվանդանոցի գույքն (ֆոտո)
Ինչպես են Գավառի հիվանդանոցում ճեղքել ոստիկանական պատնեշը և ջարդել հիվանդանոցի գույքն
Aysor.am-ի տեղեկություններով, Գավառի բժշկական կենտրոնում երեկվա միջադեպի հետևանքով դանակահարվածների վիճակը ծայրահեղ ծանր է։
Մեր տեղեկություններով՝ այս պահին Գավառի բժշկական կենտրոնում է առողջապահության փոխնախարարը։
Գավառի բժշկական կենտրոնում են գտնվում նաև քննիչներ և մեծ թվով ոստիկաններ։
Aysor.am-ը լուսանկարներ է ներկայացնում Գավառի ԲԿ-ից, որտեղ երեկ կրակոցների հետևանքով մահացածներից մեկի հարազատները, ճեղքելով ոստիկանական պատնեշը, ջարդել են բժշկական կենտրոնի գույքն, հասել վիրավորների հիվանդասենյակ ու դանակահարել վերջիններիս։