Առաջիկա 10 օրում կհանվեն տնտեսաական գործունեության բոլոր սահմանափակումները. Նիկոլ Փաշինյան
Առաջիկա 10 օրում կհանվեն տնտեսաական գործունեության բոլոր սահմանափակումները. Նիկոլ Փաշինյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պարետը նոր որոշում է ստորագրում, որի արդյունքում կայացնում ենք հետևյալ որոշումները՝ հանվում է բնակության վայրից ոչ ավել, քան 1 կմ հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը։
Ավելի թուլացվելու է ռեժիմը, մասնավորապես, թույլատրվելու է բնակության վայրից մոտ 1 կմ հեռավորության տարածքում զբոսնել։ Ժամերը կսահմանի պարետը, եթե չեմ սխալվում ժամը 10։00-12։00-ն և 19։00-21։00՝ պայմանով, որ ընտանիքի անդամները կարող են այդ զբոսանքին դուրս գալ»,- հայտնեց նա։
Վարչապետի խոսքով՝ որոշումների հետ մեկտեղ պահպանվում է տեղաշարժման թերթիկ ունենալու պահանջը։
«Եթե արտառոց բան չպատահի, առաջիկա 10 օրերի ընթացքում գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի՝ քայլ առ քայլ։
Մենք մտածում ենք, որ առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների պահպանման որոշակի տրամաբանություն դնի։
Այսինքն, ռեստորանները, սրճարանները, արտադրամասերը ինչ անվտանգության կանոններ պետք է պահպանեն աշխատելու համար»:
Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում