Ազատ խոսք

«Պահանջում եմ Արա Շիրինյանի, Մարգարիտա Գրիգորյանի և Պետրոս Ղազարյանի հրաժարականը». Լիզա Ճաղարյան

«Պահանջում եմ Արա Շիրինյանի, Մարգարիտա Գրիգորյանի և Պետրոս Ղազարյանի հրաժարականը». Լիզա Ճաղարյան

«Պահանջում եմ Արա Շիրինյանի, Մարգարիտա Գրիգորյանի եւ Պետրոս Ղազարյանի հրաժարականը։

Գիտեմ, որ արդյունքի չեմ հասնելու։

Բայց հո պահանջելու իրավունքն էլ ինձանից չե՞ք կարող խլել։

Եթե Հանրային հեռուստատեսության պատասխանատուները մարսեն էս սրիկայությունը ու հերթով հրաժարական չտան, եթե էդ տեսանյութը պատրաստող հեռուստաընկերությանը դատարաններ քարշ չտաք ու չփակեք էդ ախոռը, եթե շարունակեք մատների արանքով նայել հանրության գլխին հեղեղի պես թափվող ստի ու կեղծիքի վրա, ձեր թավիշը հենց ձեզ է խեղդելու։

Կասեի՝ ջհանդամը խեղդվեք, բայց ղալաթ եք անում, եթե մտքներովդ անցնում է, որ կասեմ։

Դու՛ք եք էս ժողովրդին ոտքի հանել ու նախկին հրեշներին քշել հենց ժողովրդի ձեռքով։

Ձեր էդ ապուշ ու անտրամաբանական թավիշը հարված է հանրության թիկունքին։
Հանրությունը ձեզանից էդ չի սպասում։

Հանրությունը հեղափոխություն է արել, որ իրեն քսան տարի տանջած, կեղեքած, սպանած, բանտերը լցրած հանցագործներին պատժված տեսնի, ոչ թե ամեն օր քայքայվի անզորությունից՝ տեսնելով, թե ոնց են էդ նույն հանցագործներն ու նրանց լափակերները ձեռ առնում իրեն ու իր ընտրած իշխանությանը։
Չտեսնի պատժված, ձե՛զ է պատժելու։

Ու լավ է անելու, եթե շարունակեք էս ձեր ժողթատրոնի մակարդակի դերասանությունը»։

Կիսվել