ՄամուլՏեսանյութ

Հալաբյան փողոցում կառուցվելու է հինգ բազմահարկ շենք, վթարային շենքերի բնակիչների համար․ Հայկ Մարության (Տեսանյութ)

Հալաբյան փողոցում կառուցվելու է հինգ բազմահարկ շենք, վթարային շենքերի բնակիչների համար․ Հայկ Մարության

Քաղաքապետ Հայկ Մարությանը և քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել են Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը:

Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքերի կառուցում։ Դա կլուծի նաև նշյալ տարածքում վթարային վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով, ի դեպ, վերաբնակեցումը կսկսի միայն շենքերի կառուցումից հետո:

Քաղաքապետը նշել է, որ համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, որոնք քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև սոցիալական կարևոր խնդիրներ: Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել