Ազատ խոսքՏեսանյութ

Արսեն Թորոսյան ստերիդ վերջը գալիս է, ի՞նչ ես անելու․ Լուսինե Հարոյան (Տեսանյութ)

Արսեն Թորոսյան ստերիդ վերջը գալիս է, ի՞նչ ես անելու․ Լուսինե Հարոյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Համահայկական Ազգային Համաձայնություն» կուսակցության համանախագահ Լուսինե Հարոյանը:

«Արսեն Թորոսյան ստերիդ վերջը գալիս է, ի՞նչ ես անելու: Ու նաև գալիս է «Մնա տանը» մասշտաբային ավանտյուրայի կազմակերպիչ թիմակիցներիդ ու ծախուների վերջը, իրենց էլ զգուշացրու:

Ուրեմն, հարգելի քաղաքացիներ, ահուդողով տանը նստածներ, ոմն պարետ կոչվածի հրամանը սրբորեն պահպանողներ ու պարզապես խուճապի մատնվածներ, ուշադիր նայեք այս տեսանյութը և ուշադիր լսեք, թե իրականում ինչքան ցածր է կորոնա կոչվածից մահացությունը (0,37 %), ու դեռ իրականում դա էլ ճիշտ թիվ չէ, որովհետև շատերին ուղղակի սուտ գրանցել են կորոնայից մահացածների տակ, ու էլի շատ հետաքրքիր փաստեր:

Երկար է, բայց տալիս է բոլոր հարցերի պատասխանները: Ամենահետաքրքիր ռեզյումեն տալիս է վերջում խոսող գիտնականը, թե ոնց է Կոխի ինստիտուտը ինֆարկտից ու արյան զեղումից մահացածներին գրանցում կորոնայի անվան տակ ու ոնց են իրենք հերձումից հետո պարզել, որ նրանց մահը ոչ մի կապ չունի կորոնայի հետ:

Ու որ այս տարի Գերմանիայում մահանալու է նույնքան մարդ, որքան նախորդ տարիներին, երբ չկար այս կորոնան, և որ այն իրականում ոչ մի ստատիստիկա չի փոխում:

Ու ամենակարևորը, սա մի հոգի մարդ չէ, որ ասեն, հա դե, շահ ունի կամ սուտ է խոաում, սա հեռուստակամուրջ է, որին մասնակցում են կորոնավիրուաով հիվանդներին բուժող, մահացածներին հերձած բժիշկներ, վարակաբաններ, գիտնականներ:

Փառք Աստծո, որ Մարդը դեռ կա և դիմադրում է տմարդին:

մի տեսակ սիրտս սկսեց անհանգստանալ ձեզ համար, բա հիմա ի՞նչ եք անելու Ձեր արածների տակից ո՞նց եք դուրս գալու»:

Տեսանյութը ստորև

Կիսվել