Շոու-բիզնես

«Եթե իմանայինք այսպես է լինելու, նա չէր մեկնի»»․ Գուրգեն Դաբաղյանի կինը չի կարողանում վերադառնալ Հայաստան

«Եթե իմանայինք այսպես է լինելու, նա չէր մեկնի»»․ Գուրգեն Դաբաղյանի կինը չի կարողանում վերադառնալ Հայաստան

Tert.am Life-ը գրում է․ Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննան, այս ընթացքում գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և չի կարողանում վերադառնալ հայրենիք։

Երգիչը Tert.am Life-ին հայտնեց, որ Իննան Ռուսաստանի քաղաքացի է, Մոսկվա է մեկնել մարտի 10-ին, քանի որ այնտեղ է սովորում և քննություններ ուներ, հիմա չի կարողանում վերադառնալ։

Գուրգեն Դաբաղյան

Ըստ Գուրգենի՝ այդ ժամանակ իրավիճակն այսքան սրված չէր Ռուսաստանում, իրենք չէին կարող պատկերացնել, որ նման փաստի առաջ են կանգնելու։

«Երբ Իննան մեկնում էր, սահմանները փակելու, չվերթները չեղարկելու հետ կապված տեղեկություն չունեինք։ Մտածում էինք՝ մինչև իր վերադառնալու ժամանակն արդեն ամեն ինչ կարգավորված կլինի։

Կային ուսման հետ կապված հարցեր, քննություններ, իր ներկայությունն այնտեղ պարտադիր էր։ Հիմա Իննան իր հայրական տանն է՝ ծնողների հետ։ Եթե իմանայինք այսպես է լինելու, նա չէր մեկնի»,- ասաց Գուրգենը։

Երգիչը նշեց, որ հետևում են լուրերին և անհամբերությամբ սպասում, թե երբ հնարավոր կլինի Իննայի վերադարձը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել