Փաշինյանի վախի պատճառը՝ Ծառուկյանի վարկանիշի աճն է․ Գագիկ Համբարյան
Փաշինյանի վախի պատճառը՝ Ծառուկյանի վարկանիշի աճն է․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ծառուկյանի բարեգործությունը և Փաշինյանի ջղաձգումները
Իր վերջին 4 ժամյա facebook-յան ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անուններ չտալով, անդրադարձավ մի “բարեգործի”, որը, ըստ Փաշինյանի, ամեն ընտանիքի տրամադրելով 3000 դրամի օգնություն` PR-վում է…
Բացարձակ չեմ ուզում անդրադառնալ այն թեզին, որ այդ “պայոկները” 3000 դրամ արժեն, չնայած բազմաթիվ մարդկանից լսել եմ, որ դրանք ավելի թանկ են, քան Փաշինյանի մատնանշած գումարը…
Ինձ այլ հարց է հետաքրքրում… Եթե նույնիսկ դրանք 3000 դրամ արժեն, ի՞նչ կա դրա մեջ… Եթե այդքան նյարդայնացնում է իշխանություններին Փաշինյանի մատնանշած Ծառուկյանի PR-վելը, թող իշխանության ներկայացուցիչներն այդ նույն գումարի սահմաններում իրենք օգնություն տրամադրեն սոցիալական ծանր վիճակում գտնվող հարյուր հազարավոր ընտանիքներին և իրենք էլ PR-վեն…
Ո՞վ է իրենց ձեռքը բռնել… Ո՞վ է նրանց խանգարում, որ իրենք էլ բարեգործությամբ զբաղվեն… Զավեշտալին այն է, որ իրենք չեն ցանկանում բարեգործություն անել, իսկ անողներին էլ հեգնում են և առանց ամոթի հաշվարկներ կատարում, թե բարեգործը որքան գումար է ծախսել…
Փաշինյանի վախի պատճառը՝ Ծառուկյանի վարկանիշի աճն է… Սակայն կարող եմ հանգստացնել նրան… Մեր ժողովուրդը շատ արագ մոռանում է իր բարեգործներին…
Վառ օրինակը՝ ԱԼՄ-ի սեփականատեր Տիգրան Կարապետյանի քաղաքական թիմի ԱԺ ընտրություններում պարտվելն էր, երբ վերջինս մինչ ընտրությունները հազարավոր չլողացածների տարավ Սևանում լողացրեց ու կերակրեց, միլիոնավոր դոլարների օգնություն տրամադրեց մարդկանց, սակայն իր հաշվին լողացած, դեպիլյացված և հեռուստացույց ստացած մասսան գնաց և 5-10 հազար դրամով իր ձայնը վաճառեց այլ քաղաքական ուժերին՝ Կարապետիչին դուրս թողնելով ԱԺ-ից…
Հ.Գ. Ի դեպ, “ԱՅՈ՛”-ի համար հավաքված գումարի ավելցուկ 100 միլիոն դրամը ինչու՞ Փաշինյանը չի ուղղում բարեգործության…»։