Օգտակար

Իմբիր կամ կոճապղպեղ․ լավագույն միջոցը հարբուխի և մրսածության դեմ

Իմբիր կամ կոճապղպեղ․ լավագույն միջոցը հարբուխի և մրսածության դեմ

Իմբիր հայրենիքը Հնդկաստանն է: Հնդիկների համար՝ դարեր շարունակ դա ամենօրյա սեղանի պարտադիր ուղեկից է և հարբուխի ու մրսածության դեմ պայքարելու սովորական միջոց:

Ներկայումս իմբիր աճեցվում է Չինաստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Ավստրալիայում, Արևմտյան Աֆրիկայում, Ճապոնիայում։

Այն օժտված է հակաբորբոքային, քրտնաբեր, խորխաբեր ու տաքացնող հատկություններով, այդ պատճառով էլ շատ օգտակար է գրիպի և հարբուխի բուժման ու կանխարգելման հարցերում։

Իմբիրը թուրմի կամ փոշու տեսքով օգտագործվում է հոդերի հիվանդությունների (արթրիտի, արթրոզի, ասթերիոարթրոզի) բուժման, ախորժակի բացման և մարսողության լավացման, աթերոսկլերոզի, ճարպային և խոլեստերինային նյութափոխանակության խանգարման ժամանակ, արյունատար անոթների վիճակի բարելավման համար։

իմբիր

Իմբիր օգնում է օրգանիզմից դուրս բերել թունավոր նյութերը

Անգինայի դեպքում կոճապղպեղի եփուկն օգտագործում են կոկորդի ողողման համար։ Թարախային պզուկների ժամանակ խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել իմբիր սննդի մեջ։

Կոճապղպեղը (Իմբիր) շատ ավելի արդյունավետ, արագ ու ապահով կերպով է ոչնչացնում ձվարանների քաղցկեղի բջիջները, քան քիմիոթերապիայի համար նախատեսված դեղամիջոցները։

Բացի այդ, այն նաև նվազեցնում է հաստ աղիքի բորբոքումների մակարդակը՝ դրանով իսկ նվազեցնելով հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Այժմ կոճապղպեղը կիրառման լայն շրջանակ ունի: Ծովագնացներին շատ լավ օգնում է սրտխառնոցի, գլխապտույտի ժամանակ:

Հաճախ ճանապարհորդողների համար պարզապես անհրաժեշտություն է, եթե դժվար են տանում երկար ուղևորությունները՝ այն փրկում է սրտխառնոցիցն:

Այս բույսը վիտամինների մեծ քանակ է պարունակում, նպաստում օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդությունների բուժման արագացմանը, հոդերում նվազեցնում ցավը, իսկ գլխավորը՝ լավացնում օրգանիզմի նյութափոխանակության գորժառույթները, դրանով իսկ նպաստելով ճարպային կուտակումների արագ քայքայմանը:

Հին Հայաստանում 15-րդ դարի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում կոճապղպեղի վերաբերյալ գրում է հետևյալը՝

«Կոճ պղպեղ, զանճապիլ, իմբիր, տաքկոճ, սնգրվեղ, զանճաֆիլ։ Լինում է երկու տեսակ՝ չինական եւ հնդկական։

Օգտակար է կաթվածի, ընկնավորության եւ այն հիվանդությունների դեպքում, որոնց հետեւանքով լորձ է առաջանում։

Կոճապղպեղի ընդունման չափաբաժինը 1,5 գրամ է։ Բայց վնասակար է տաք բնույթ ունեցող մարդկանց համար»։

Չի կարելի կոճապղպեղն օգտագործել բորբոքային պրոցեսների ժամանակ, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությամբ, քանի որ այն առանց այն էլ ունի մարմինը ջերմացնող հատկություն:

Կոճապղպեղով թեյը պետք է խմել այն ժամանակ, երբ մարմնի ջերմաստիճանը 38 աստիճանից ցածր է, կամ էլ մրսածության առաջին նշանների ժամանակ:

Ցուրտ եղանակներին կոճապղպեղի թեյը խմելուց հետո չի կարելի անմիջապես տնից դուրս գալ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել