ԱՀԿ-ն զգուշացրել է COVID-19 վարակի՝ օդով փոխանցվելու հնարավորության մասին․ «ՌԻԱ Նովոստի»
ԱՀԿ-ն զգուշացրել է COVID-19 վարակի՝ օդով փոխանցվելու հնարավորության մասին
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի՝ օդի միջոցով հնարավոր փոխանցման մասին։
Առողջապահության ոլորտում ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հաղորդել է, որ վարակը կարող է նաև փոխանցվել հիվանդությունն առանց ախտանշանների կրող մարդկանցից։
Նա սակայն ընդգծել է, որ վարակումը հիմնականում տեղի է ունենում կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող մարդուց՝ օդա-կաթիլային ճանապարհով։
Ռայանը նաև նշել է, որ ԱՀԿ փորձագետները զբաղվում են առողջ մարդկանց համար պաշտպանիչ դիմակների օգտագործման արդյունավետության ուսումնասիրմամբ։