Գագիկ Շամշյանին տեղափոխել են հիվանդանոց
Գագիկ Շամշյանին տեղափոխել են հիվանդանոց
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոցում է։ Այս մասին հայտնում է Hayeli.am-ը։
Ինքնազգացողության կտրուկ վատացման հետևանքով նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ կորոնավիրուսի թեստ են արել, պատասխանը բացասական է եղել:
Ֆոտոլրագրողը սուր գլխացավ ունի, ընդհանուր թուլություն, բժիշկները դա բացատրում են վերջին շրջանի գերլարված աշխատանքային գրաֆիկով:
Մեր գործընկերոջը շուտափույթ ապաքինում ենք մաղթում: