Իտալիայում քահանան իր շնչառական սարքը տվել է մի հիվանդի և մահացել կորոնավիրուսից
Իտալիայում քահանան իր շնչառական սարքը տվել է մի հիվանդի և մահացել կորոնավիրուսից
Իտալիայում քահանան մի հիվանդի է տվել ծխականներից նվեր ստացած ռեսպիրատորը և մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով: Այդ մասին հայտնում է Daily Mail- ը:
72-ամյա Ջուզեպպե Բերարդելին ռեսպիրատոր է ստացել ծխականներից, որոնք անհանգստանում էին իր առողջության համար:
Սակայն, եկեղեցու սպասավորը որոշել է վիրուսից պաշտպանվելու սարքը տրամադրել մի երիտասարդ անծանոթի, ով տառապում էր շնչառության հետ կապված խնդիրներից: Շուտով քահանան հիվանդացել է COVID-19-ով և մահացել տեղի հիվանդանոցում:
Դեպքի մասին պատմել է ԱՄՆ-ից նրա գործընկեր Ջեյմս Մարտինը: «Նա ողորմության նահատակ է, նա սուրբ է, ինչպես Սաքսիմիլիան Կոլբեն, քահանա, որ զոհվել է Օսվենցիմում, ինքնակամ մահվան գնալով իրեն անծանոթի մարդու համար:
Ջուզեպպե Բերարդելլի, պաշտպանիր նրանց, ովքեր տառապում են կորոնավիրուսով և նրանց, ովքեր հոգ են տանում վարակվածների մասին:
Աղոթիր մեզ համար»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում